Շախմատի համաշխարհային օլիմպիադա․ Հայաստանի հավաքականները կրկին հաղթեցին
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացքի մեջ է շախմատի 45-րդ համաշխարհային օլիմպիադան։
Մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականները կրկին հաղթանակի հասան։ Տղամարդիկ կարողացան 3-1 հաշվով առավելության հասնել Բրազիլիայի նկատմամբ։ Շանթ Սարգսյանն ու Կարեն Գրիգորյանը հաղթանակով ավարտեցին իրենց պարտիաները, իսկ Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանն ոչ-ոքի խաղացին։
Կանայք 3-1 հաշվով ուժեղ գտնվեցին տանտեր Հունգարիայից։ Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը հաղթեցին, Լիլիթ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը գրանցեցին ոչ-ոքի։
Հայաստանի հավաքականները թիմային հաշվարկով առաջին տեղը կիսում են 11 հավաքականների հետ՝ ունենալով 6-ական միավոր։