Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 23։10-ի սահմաններում խոշոր հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզում։ Այն տեսանելի է եղել 500 մետր հեռավորությունից։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է գեներալ Հայկազ Բաղմանյանին պատկանող գազալցակաանի հարևանությամբ գործող հացի փռում։
Կրակը հանգցնելու աշխատաքներին մասնակցել են Գավառի հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Մինչև նրանց ժամանելը, հրդեհը փորձել են հանգցնել հացի փռի և գազալցակայանի աշխատակիցները։
Կրակի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն։