Մասիսի նախկին համայնքապետի եղբայրը ձերբակալվել է
Քննչական կոմիտեից հայտնել են, որ նախաքննության ընթացքում Գոռ Համբարձումյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի շարք ծանր հանցանքներով։
Մասնավորապես՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
Գոռ Համբարձումյանը ձերբակալվել է։
Հիշեցնենք, որ Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը եղբոր և ևս 5 անձ մեղադրվել են 2018-ին խուլիգանությունների գործով։

