Նախկին պատգամավոր Վահե Հակոբյանից կբռնագանձվի շուրջ 21 մլն դոլարին համարժեք գումար

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ։

Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարան է դիմել պահանջով՝ Սյունիքի նախկին մարզպետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Ալբերտի Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մի շարք գույք և դրամական միջոցներ։

Հայցը վերաբերում է նաև Վահե Հակոբյանի կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանին, եղբորը՝ Կարեն Հակոբյանին, վերջինիս կնոջը, դուստրերին և ծնողներին։

Դատախազությունը պահանջում է բռնագանձել 9 անշարժ գույք, 3 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 4 փոխառության պահանջի իրավունք՝ ընդհանուր 122 մլն 614 հազար դրամի չափով, 2 պարտատոմս՝ ընդհանուր 741 հազար ԱՄՆ դոլար արժեքով, 2 ավանդ՝ ընդհանուր 240 հազար ԱՄՆ դոլարի չափով, 4 միլիարդ 524 միլիոն 816 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 2 միլիարդ 814 միլիոն 926 հազար դրամ, որը, ըստ հայցի, չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել ու բռնագանձել։

Մարինա Գրիգորյան