Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է իրականացվում

Գագիկ Ծառուկյանին պատկանող տանն իրավապահները զննություն են իրականացնում։ Այս մասին հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը՝ նշելով, որ ընթացող գործողությունները որևէ առնչություն չունեն Ծառուկյանի հետ։

Փաստաբանի փոխանցմամբ՝ խոսքը վերաբերում է դեռևս 2020 թվականին հարուցված քրեական գործին, որն առնչվում է Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց գործունեությանը։

Նշվում է, որ ուսումնասիրվող հողամասերի մի հատվածը համընկնում է Ծառուկյանին պատկանող տարածքների հետ, ինչով էլ պայմանավորված է տվյալ վայրում իրականացվող զննությունը։

Այլ տվյալներ չեն հաղորդվում։

Մարինա Գրիգորյան