ՊՆ պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է կոռուպցիոն դեպք՝ կապված ՀՀ պաշտպանության նախարարության տարածքային զինվորական կոմիսարիատի հետ։

Նախաքննության տվյալներով՝ վարչատնտեսական խմբի պետը, իր պաշտոնեական դիրքը չարաշահելով, մտերիմ անձի միջոցով վարժական հավաքների կանչված անձանց ծնողներից ստացել է 560.000 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի վարձատրություն, և պահանջել է 765.140 ՀՀ դրամ՝ վերջիններին վարժական հավաքներից ազատելու համար։

Պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։

Նույն վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել վարժական հավաքներից խուսափած անձանց և նրանց ծնողների նկատմամբ, որոնք իրենց որդիների օգտին պաշտոնատար անձին միջնորդի միջոցով տվել են ապօրինի գումարներ։

Մարինա Գրիգորյան