ԻրավականՀայաստան

Լրագրող է ձերբակալվել «արդարադատությունը խոչընդոտելու» կասկածով

«Անտիֆեյք» կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով, որ նա մեղադրվում է ««արդարադատությունը խոչընդոտելու» տարօրինակ կասկածով»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան դիմակավորված ուժայինները խուզարկություններ են իրականացրել «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներում՝ նրանց ձերբակալելով։ Դրանից հետո խուզարկություն է կատարվել նաև «Անտիֆեյք» կայքի գրասենյակում, որտեղից առգրավվել է ամբողջ տեխնիկան։

Սամսոնյանի և Սաղաթելյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին հնչած արտահայտություններին արձագանքելու համար։ Նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։