ԻրավականՀայաստան

Դատարանը ևս երեք ամսով երկարաձգեց Բագրատ Գալստանյանի կալանքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը։

Դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է դատախազ Հայկ Հովհաննիսյանի միջնորդությունը՝ երկարաձգելով Գալստանյանի կալանքը ևս երեք ամսով։

Նիստի ընթացքում Գալստանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ կալանքի հիմքում դրված են կեղծ ապացույցներ։ Նրա խոսքով՝ Բագրատ սրբազանին քրեակատարողական հիմնարկում պահելը անարգանք է Հայաստանի իրավապահ համակարգի և արդարադատության նկատմամբ։

Հիշեցնենք՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել էր հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ «Սրբազան պայքար» շարժման մի շարք ղեկավարներ և մասնակիցներ մեղադրվում են իշխանությունը զավթելուն և ահաբեկչական գործողություններ պլանավորելուն ուղղված գործողություններ կազմակերպելու մեջ։

Գործի քննությունը շարունակվում է։