ԻրավականՀայաստան

ՀԷՑ-ի մասնաճյուղերից մեկի տեսուչը կասկածվում է խոշոր չափերի խարդախության մեջ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԷՑ-ի մի մասնաճյուղի տեսուչ Գ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Նախաքննությամբ պարզվել է, որ նա 2024-ի հունիսից մինչև 2025-ի սեպտեմբեր իր վերահսկողության տարածքում գտնվող մի քանի փողոցների լուսավորության համար օգտագործված սարքերի հաշվարկները կեծել է և էլեկտրաէներգիայի իրական թվի փոխարեն ներկայացրել է ավելի բարձր ցուցմունքներ։

ՔԿ-ի տվյալներով՝ այդ եղանակով համայնքապետարանին պատճառվել է 1 մլն 102 հազար 288 դրամ վնաս։

Գ.Խ.-ին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով խարդախության համար՝ ՔՕ 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Տեսուչը ձերբակալվել է, իսկ նախաքննությունը շարունակվում է։