Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Փաշինյանի վրա խնձոր նետելու գործով արդարացման վճիռը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար մեղադրվող Ալբերտ Առստամյանի արդարացման վճիռը։
Մայիսի 26-ին առաջին ատյանի դատարանը Առստամյանին արդարացրել էր՝ նշելով, որ ներկայացված ապացույցները բավարար չեն խուլիգանության մեղադրանքն ապացուցելու համար։ Օգոստոսի 7-ին դատախազությունը բողոքարկել էր այդ որոշումը։
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազ Ե. Աբովյանի բողոքը՝ թողնելով նախորդ վճիռը ուժի մեջ։ Վճիռը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում՝ որոշումը ստանալուց մեկամսյա ժամկետում։
Նշենք, որ 74-ամյա Ալբերտ Առստամյանին մեղադրանք էր առաջադրվել 2024 թվականի օգոստոսին՝ վարչապետ Փաշինյանի այցի ժամանակ նրա ուղղությամբ խնձոր նետելու համար։
