Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել է
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Սրբազան պայքարի» գործով կալանավորված Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել է։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի ղեկավարությամբ, բավարարել է Սարգսյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքը։ Տեղի ունեցած փոփոխությամբ Արթուր Սարգսյանի նկատմամբ կկիրառվի տնային կալանք և 20 միլիոն դրամի գրավ։
Պատգամավորը կալանավորված էր հուլիսի 9-ից։
Նշենք, որ «Սրբազան պայքար» շարժման մի շարք մասնակիցներ և ղեկավարներ մեղադրվում են ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնելու մեջ։
Ավելի վաղ նման որոշում էր կայացվել նաև Լիդյա Մանթաշյանի նկատմամբ։ Եռամսյա կալանքը փոխարինվել էր վարչական հսկողությամբ ու 2.5 միլիոն դրամ գրավով:
