ԱրցախԻրավականՀայաստան

Ադրբեջանցի դատախազը համարում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը ապացուցված է

Ադրբեջանցի պետական դատախազը Բաքվի զինվորական դատարանում հայտարարել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը ապացուցված է: Դատարանի այսօր անցկացված նիստում գլխավոր դատախազի առաջին օգնական Վյուսալ Ալիևը նշել է, որ մեղադրյալներին վերագրվում են հանցագործություններ, որոնք կատարվել են 1998-ից մինչև 2023-ի սեպտեմբերի 20-ը։

«Հարցաքննվել են մեղադրյալները, տուժածներն ու վկաները։ Մենք համարում ենք, որ մեղքը հիմնված է բավարար ապացույցների վրա», – նշել է Ալիևը՝ ընդգծելով, որ դատաքննությունը տևել է շուրջ մեկ տարի և անցկացվել են մոտ 100 նիստեր։

Նախարարի առաջին օգնականը հավելել է, որ մեղադրյալները անուղղակի մասնակցություն ունեն «Հայաստանի պետության կողմից 1998-ից 2023-ը կատարված հանցագործություններին»։ Ադրբեջանը մեղադրում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը պատերազմ սկսելու և իրականացնելու, ցեղասպանության, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման և այլ ծանր հանցագործությունների մեջ։ Ալիևը նաև նշել է, որ դատարանի առջև ներկայացած անձինք միայն դրանց մի մասն են։ Մեղադրողի պահանջած պատժաչափերի մասին, ինչպես նաև նրանց հետ դատարանում կանգնած 15 հայերի վերաբերյալ, ադրբեջանական «Ազերթաջ» գործակալությունը դեռևս տեղեկություն չի հրապարակել։