ԻրավականՀայաստան

Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացվել է

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, վերացվել է։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին իրավապահները Կոչուբաևին բերման էին ենթարկել Շենգավիթի դատարանի շենքից։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ պատճառը Մկրտիչ սրբազանի լուսանկարով նրա կատարած կոշտ ֆեյսբուքյան գրառումն էր։ Հոկտեմբերի 17-ին դատական կարգով նրան երկու ամսով կալանավորեցին։

Կալանքի ընթացքում փաստաբանի կնոջ առողջական վիճակը վատացել էր վերջինիս ծննդաբերությունից հետո։ Այս հանգամանքով պայմանավորված՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել կալանքը և մեղմացնել խափանման միջոցը։ Հոկտեմբերի 28-ին Կոչուբաևի կալանքն արդեն փոխարինվել էր բացակայելու արգելքով։ Այժմ նրա նկատմամբ որևէ տեսակի խափանման միջոց ընտրված չէ։

Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի կամ քննիչի մասին արատավորող կամ նրանց իրավունքներին ու օրինական շահերին վնաս հասցնող տեղեկություն հրապարակելու համար։