ԻրավականՀայաստան

Արդյո՞ք կապ ունեն Եզրաս արքեպիսկոպոսն ու «ԿԳԲ»-ն

Այսօր առավոտվանից մամուլում պտտվող տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին ձերբակալելու որոշում է կայացվել՝ նրա՝ Հայաստան մուտք գործելու դեպքում։

Քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաստատեց, որ առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի՝ ԿԳԲ-ի հետ։ Այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր վարչապես Նիկոլ Փաշինյանը՝ մեղադրելով Գարեգին Բ-ի եղբորը «ԿԳԲ»-ի գործակալ լինելու մեջ։

ԱԱԾ փոխանցմամբ՝ Գարեգին Բ կաթողիկոսի եղբայրը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի անվտանգությանը և պետական շահերին։

«Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ նշված հնարավոր սպառնալիքները կանխելու և վերացնելու ուղղությամբ»,- նշված է ԱԱԾ- հաղորդագրության մեջ։

Ներկայացվել է նաև Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ԿԳԲ-ի հետ համագործակցության փաստը հաստատող գաղտնազերծված փաստաթղթի օրինակը։

Մարինա Գրիգորյան