Դավիթ Բաբայանն ու Լևոն Մնացականյանը դատարանում ասացին իրենց եզրափակիչ խոսքը
Բաքվի դատարանում, որտեղ դատում են Արցախի նախկին ղեկավարներ ` Դավիթ Բաբայանի ու Լևոն Մնացականյանի դատավարությունը շարունակվում է: Նրանց տրվէծ վերջին խոսքի հնարավորություն և նրանք մերժեցին առաջադրվող մեղադրանքները:
Դավիթ Բաբայանը Արցախի արտաքին գործերի նախկին նախարարն էր,նա պարզ ասաց. «Ես ինձ մեղավոր չեմ համարում որևէ հոդվածով»: Եվ բացատրեց, որ իրենց նկատմամբ առաջադրվող մեղադրաքները սուտ են :
Նրան հաջորդեց Լևոն Մնացականյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը, ով իր խոսքը ուղեց ռուսերեն, որ և՛ իրեն հարմար լինի, և՛ խոսքը հասանելի դառնա ուրիշների համար: Նա մերժեց երեք հիմնական մեղադրանք.
1. Վարձկանների մասին. Բաքվի դատարանը պնդում էր, թե հայկական կողմում կռվել են վարձկաններ (փողի համար կռվող մարդիկ) : Մնացականյանը պարզապես պատասխանեց. «Նրանք բոլորը կամավորներ էին: Ոչ ոք նրանց չի հավաքագրել, նրանք վարձատրություն չեն ստացել: Նրանք կռվել են սեփական կամքով, հայրենիքի համար»:
2. Ականատեսի մասին. Նախորդ նիստում մի մարդ, Իլհամ Մամեդովը, ասել էր, որ հայ զինվորները, հատկապես` Լևոն անունով մեկը, իրեն ծեծել ու տանջել է: Նա նույնիսկ դատարանում Մնացականյանին էր ցույց տվել, ասելով, որ հիշում է նրան: Լևոն Մնացականյանը հանդարտ պատասխանեց. «Մամեդովը չի խոշտանգվել»:
3. 2016 թվականի կռիվների մասին. Մեղադրող կողմը պնդում էր, թե 2016 թվականի ապրիլին հայկական ուժերը հարձակվել էին ադրբեջանական դիրքերի վրա: Մնացականյանը, ով այդ ժամանակ բանակի հրամանատարն էր, մերժեց. «Մենք չենք հարձակվել նրանց դիրքերի վրա»:
Այս դատավարությունն կեղծ է և սպասվում է մեղադրանքների նոր շղթա, որը կհրապարակվի այսօրվա դատավարության ընթացքում :
