ԻրավականՀայաստան

Ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղարը

Գիշերը ձերբակալվել է Հայրենիք կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։ Վերջինս նաև Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, քաղաքագիտության ամբիոնի դոկտոր է։ Նրա ձերբակալման մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Ավելի ուշ կուսակցության մամուլի քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը հայտնել է, որ Վաղարշապատում ձերբակալվել է նաև կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Արամ Քոչարյանը։Դեպքի վերաբերյալ իրավապահ մարմինների կողմից պաշտոնական մեկնաբանություն առայժմ չի հրապարակվել։