ԻրավականՀայաստան

Վայրի խոզերի ապօրինի որս է բացահայտվել

ՆԳՆ Ոստիկանության տարածած հաղորդման համաձայն՝ Համայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները դեկտեմբերի 31-ի երեկոյան բացահայտել են ապօրինի որսի դեպք։

Նրանք Զառիթափ բնակավայրում կանգնեցրել են 46-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, որի խուզարկության արդյունքում հայտնաբերվել են վեց վայրի խոզ, ինչպես նաև ողորկափող որսորդական հրացան և ակոսափող հրացան։

46-ամյա վարորդը և ավտոմեքենայի 40-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վայքի բաժին։ Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Մարինա Գրիգորյան