ԻրավականՀայաստան

Պաշտոնատար անձը վաճառել է ՊՆ սարքեր

Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ ՊՆ երկու տարբեր զորամասերում ծառայություն իրականացրած պաշտոնատար անձը 2024 թվականին իր տիրապետմանը հանձնված 37 ջերմատեսիլ սարք է հափշտակել՝ մոտ 160 միլիոն դրամի արժեքով, ապա վաճառել դրանք Երևան քաղաքի բնակչին՝ յուրաքանչյուրն իր շուկայական արժեքից տասն անգամ ցածր գնով՝ 50-450 հազար դրամով:

Բացի այդ՝ պարզվել է, որ նա կազմել է կեղծ փաստաթղթեր՝ սարքերը հանձնած լինելու վերաբերյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Ջերմատեսիլ սարքերի գնորդին նույնպես մեղադրանք է ներկայացվել։

ՊՆ-ն կոչ է արել քաղաքացիներին կասկածելի հանգամանքներում ձեռք բերված ջերմատեսիլ նշանոցների մասին տեղեկություններ ունենալու դեպքում դիմել Հակակոռուպցիոն կոմիտե։

Մարինա Գրիգորյան