ՀՀ-ում դատապարտյալների թիվն անցել է կալանավորվածների թվից
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ վերջին 5 տարիների ընթացքում առաջին անգամ պատմական ցուցանիշ է գրանցվել դատապարտյալների և կալանավորվածների հարաբերակցության մասով:
Այս մասին նա խոսել է «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խոչընդոտները» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ:
Նախարարի խոսքով՝ այսօրվա դրությամբ Հայաստանում 24 հոգով ավելի դատապարտյալ կա, քան կալանավորված անձ:
«Վերջին 5 տարվա ընթացքում նման ցուցանիշ չենք ունեցել: Մշտապես կալանավորվածների թիվը եղել է ավելի մեծ, քան դատապարտյալների թիվը»,- նշեց նա:
Գալյանը հույս հայտնեց, որ առաջիկայում՝ պրոցեսների արագացմամբ պայմանավորված, այս թվի տարբերությունը շատ ավելի մեծ կլինի՝ հօգուտ դատապարտյալների։
