ԱշխարհՌազմական

Իրանը հրթիռակոծել է Կատարում և Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Կատարում և Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Ըստ տեղական մամուլի՝ Կատարի տարածքի վրա արձակվել է առնվազն վեց հրթիռ, որոնցից հինգից ավելի ուղղված են եղել Ալ Ուդեյդ ռազմաբազայի վրա։ Սա Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենախոշոր ռազմաբազան է։ Մեկ հրթիռ, ըստ հաղորդումների, արձակվել է Իրաքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտի ուղղությամբ։

Իրանի պետական հեռուստաընկերությունը հաստատել է, որ Թեհրանը սկսել է ռազմական գործողություն՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հասցված հարվածներին։ Մինչ այդ՝ Fox News-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն Ալ Ուդեյդի վրա հարձակումը գնահատում էր որպես «անխուսափելի» սպառնալիք։

Կատարի մայրաքաղաք Դոհայում պայթյունների ձայներ են լսվել։ Իշխանությունները ժամանակավորապես փակել են օդային տարածքը։

Ռազմական գործողություններին զուգահեռ՝ մի շարք երկրներ արդեն փակել են իրենց օդային սահմանները։ Այդ երկրների շարքում են Քուվեյթը, Իրաքը, Կատարը, Բահրեյնը Արաբական Միացյալ Էմիրությունները։