Իսրայելը ռմբակոծում է Լիբանանը․ կա 182 զոհ և 727 վիրավոր
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելը ռմբակոծում է երկիրը։ Նախարարությունը հայտնում է 182 զոհի ու 727 վիրավորի մասին։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հարձակումների հետևանքով զոհվածների և վիրավորների թվում կան երեխաներ, կանայք և բուժաշխատողներ։
Reuters-ը գրում է, որ Բեյրութի, Տրիպոլիի և արևելյան ու հարավային Լիբանանի դպրոցները վերածվում են ապաստարանների։
Կրեմլը կոչ է արել հանգստություն պահպանել Իսրայել-Հըզբոլլահ հակամարտությունում։
Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին էլ հայտարարել է, որ իր ինքնաթիռները պատրաստվում են հարձակվել Լիբանանի Բեքաա հովտի վրա։
Երբ նրան հարցրին ցամաքային ներխուժման հնարավորության մասին, նա ասաց, որ Իսրայելը լայնածավալ օդային հարձակում է սկսել Լիբանանում: