ՀայաստանՔաղաքականություն

Իլհամ Ալիևը համոզված է, որ Հայաստանը չի ուզում խաղաղության պայմանագիր կնքել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով Ադրբեջանում ծառացած որոշակի մարտահրավերների մասին, նշել է, որ Հայաստանում ստիպում են իրենց մշտական ​​ուշադրության կենտրոնում պահել այս ռազմական ոլորտում։

Մեր ռազմական հզորության մեծացման խնդիրը թիվ մեկ առաջնահերթությունն է: Թեև Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և հակաահաբեկչական գործողությունը մնացել են հետևում, համաշխարհային վերջին զարգացումները, նոր հակամարտությունը, պատերազմական գոտիների առաջացումը և մեր շուրջը լարվածության աճը, միևնույն ժամանակ, ռևանշիստական ​​միտումները Հայաստանում ստիպում են մեզ մշտական ​​ուշադրության կենտրոնում պահել այս ոլորտում։

Ալիևը նշել է, նաև որ երկրի առջև ծառացած մարտահրավերներից է նաև Արցախի և Զանգեզուրի վերականգնումը։

2020 թվականի պատերազմից և, հատկապես, 2023 թվականի Արցախի հայաթափումից հետո շատ է շրջանառվում է խաղաղության պայմանագրի հարցը։ Կողմերը համաձայնեցրել են 16 կետերից 13-ը, իսկ պայմանագրի տեքստը գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է, սակայն այն չի կարող կնքվել, քանի որ թե՛ պաշտոնական Բաքուն, թե Երևանը պահանջում են, որ իրենց երկրների սահմանադրության մեջ կան տարախքային պահանջներ։ 

Ալիևն էլ հայտարարել է, որ Հայաստանն արհեստականորեն ձգձգում է հարցը. «Մինչ օրս մեր առաջին նախագիծը Հայաստան ուղարկվելուց ի վեր եղել է 10 մեկնաբանությունների փոխանակում… ամիսների ընթացքում մենք իրականում սպասում էինք։ Այդքան սպասելուց հետո պայմանագրից հանվել են բոլոր չհամաձայնեցված դրույթները։ Նման պարզունակ և ոչ ադեկվատ քայլն անսպասելի էր։

Նախագահ Ալիևը հայտնել է, որ Հայաստանը ոչ թե ուզում է պայմանագիր կնքել, այլ պարզապես ժամանակ է ձգձգում։