ՀայաստանՌազմական

Հայաստանի ռազմական ծախսերը կաճեն

ՀՀ Կառավարությունը այսօրվա նիստում հաստատել է 2025 թվականի պետական բյուջեն, որտեղ պաշտպանական ծախսերի համար նախատեսվում է 664 միլիարդ դրամ։

Նախորդ տարիների համեմատ այս թիվը աճել է։ 2024 թվականի ծախսերի համեմատ՝ այս թիվն աճել է 110․460 մլրդ դրամով: 

2020 թվականի համեմատ այս տարվա ծախսերի թիվը կրկնապատկվել է։ 2020-ին այս թիվը կազմել է  307 մլրդ 236 մլն դրամ։

Վերջին 5 տարիների ռազմական ծախսերը՝

2021 թվական — 333․7 մլրդ դրամ

2022 թվական — 340․5 մլրդ դրամ

2023 թվական — 501․2 մլրդ դրամ

2024 թվական — 555․0 մլրդ դրամ

2025 թվական — 664․1 մլրդ դրամ