ՀայաստանՌազմական

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանում Իտալիայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտի հարցեր

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 3-ին հանդիպել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հետ: Սրա մասին հայտնում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

2024 թվականի մարտին Հռոմում ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիր։ Չնայած այն փաստին, որ Երևանն ու Հռոմը ռազմական համագործակցության պայմանագիր են ստորագրել, այնուամենայնիվ 2023-ի ամռանը Բաքուն և Հռոմըն հայտարարել էին, որ իտալական արտադրության ռազմատրասպորտային օդանավերի ձեռքբերման պայմանավորվածություն են ձեռք բերել։

2024 թվականի հուլիսին Հռոմը C-27J Spartan օդանավ փոխանցեց Բաքվին։