
Ամառային զորակոչը կսկսվի ապրիլի 14-ից
2025 թվականի ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետությունում կիրականացվի ամառային զորակոչը։ Որոշումը հրապարակվել է Պաշտպանության նախարարության կողմից՝ e-draft.am կայքում։
Որոշման համաձայն՝ զորակոչվելու են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները։ Զորակոչին մասնակցելու են նաև այն տղաները, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Զորակոչվելու են նաև մինչև 2025 թվականի մարտի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացվրած իգական սեռի քաղաքացիները։
Նույն զորակոչի շրջանակներում կզորակոչվեն նաև այն արական սեռի քաղաքացիները, ովքեր շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն են հայտնել: