ՌազմականՍփյուռք

Ի՞նչ իրավիճակ է Լաթաքիայում

Սիրիայի ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը մարտեր են մղում երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող ափամերձ քաղաքներում նախորդ նախագահ Բաշար ալ-Ասադի հավատարիմ զինյալների հետ: Հիմնական մարտերն ընթանում են Լաթաքիա նահագնում։ Մարտի 8-ին հայտնեցինք, որ երկու հայ է զոհվել մարտերի պատճառով։

Իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Al Jazeera-ն գրում է, որ հարյուրավոր մարդիկ են զոհվել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ Մարտի 7-8-ին զոհվել է 824 անձ։ Ամենաշատ զոհը եղել է Ջաբլայում (147 զոհ)։ Հայաշառ Լաթաքիայում զոհերի թիվը 145-ն է։ Ալ-Ասադի երկարամյա աջաիկցները Լաթաքիայում են։ Նրանց ընտանիքները պատսպարվել են Լաթաքիայի գյուղական տարածքում գտնվող ռուսական «Խմեյմիմ» բազայում: Ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան ուրբաթ օրը կոչ է արել զինյալներին վայր դնել զենքերը և հանձնվել «քանի դեռ ուշ չէ»:

Լաթաքիայից Տարտուս քաղաք տանող ճանապարհը փակվել է։ Կառավարական անվտանգության ուժերը այս քաղաքներում պարետային ժամ են հայտարարել։ Լաթաքիայում կա Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց դպրոց։ Մինչ քաղաքացիական պատերազմի սկսվելը քաղաքում և շրջակայքում ապրում էր մոտ 30 հազար հայ։