
3-րդ խմբի հաշմանդամները կօգտվեն անվճար տրանսպորտից
Հանրային տրանսպորտն անվճար կլինի նաև զինվորական ծառայության հետ պատճառական կապով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիների համար։ Երևանի ավագանին 51 կողմ ձայնով ընդունեց տրանսպորտի սակագնի նոր արտոնություններ սահմանելու «Հանրային ձայն» կուսակցության նախագիծը։ Նախատեսվում է Հայաստանում բնակվող, մարտական գործողությունների մասնակցության ժամանակ վիրավորում ստացած անձինք անվճար դարձնել հանրային տրանսպորտը։
Նման շնորհակալություն մենք ունենք ասելու այն մարդկանց, որոնք առանց մի ակնթարթ մտածելու գնացել, պայքարել են 90-ականներին, 2016 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, և կորցրել են առողջության մի մասը,- ասել է «Հանրային ձայն» խմբակցության անդամ Վահան Ավագյանը։
Հիշեցնենք, որ մինչ այժմ մինչև 7 տարեկան երեխաները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամության առաջին կամ երկրորդ կարգ ունեցողները, հերոսները, 4 և ավելի երեխաներ ունեցողներն ու պետական խնամքի տակ գտնվողները, նպաստառուները հանրային տրանսպորտից օգտվում էին անվճար եղանակով։