
Կառավարությունը լրացուցիչ գումար կտրամադրի Զինված ուժերի կոմունալ պայմանների բարելավման համար
ՀՀ կառավարությունը որոշել է լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել Զինված ուժերի (ԶՈւ) մշտական տեղակայման վայրերում և մարտական հերթապահության բնագծերում անհրաժեշտ կոմունալ-կենցաղային պայմանների ապահովման համար։
Այդ նպատակով 2025 թվականին պետական բյուջեում կկատարվեն վերաբաշխումներ՝ ներառելով Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և վերանորոգման ծրագրերի շրջանակում նախատեսված օբյեկտների կառուցումն ու կահավորումը։
2025 թվականին օբյեկտների կահավորման համար ֆինանսավորում չէր նախատեսվել, ուստի որոշումը հնարավորություն կտա արագ կազմակերպել զորանոցների և գրասենյակային գույքի մատակարարումը։ Պետական բյուջեով առաջնահերթ են համարվում կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման ծրագրում ներառված այն շինարարական օբյեկտները, որոնց շինարարության ավարտը պլանավորված է կազմակերպել հնարավորինս արագ և մեծ ծավալով,– նշված է հիմնավորման մեջ։
Ծրագիրը մշակել է Պաշտպանության նախարարությունը։