ՀայաստանՌազմական

Սլովակիայի վարչապետը առաջարկում է Հայաստանին համագործակցել զենքի արտադրության ոլորտում, մինչդեռ զենք վաճառում Ադրբեջանին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Հայաստանում՝ «Երևանյան երկխոսություն-2» համաժողովին մասնակցելու ընթացքում, ներկայացրել է համագործակցության նոր հնարավորություններ՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

Կողմերը քննարկել են նաև միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Ռոբերտ Ֆիցոն հրավիրել է Նիկոլ Փաշինյանին Սլովակիա՝ շարունակելու երկկողմ համագործակցությունը։

Չնայած Ֆիցոյի նման հայտարարություններին՝ Սլովակիան երկար տարիներ եղել է Ադրբեջանի զենքի մատակարարը։ Սլովակիան, ըստ կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հետազոտության կենտրոնի հրապարակած զեկույցի, անմիջական մասնակցություն է ունեցել Չեխիայից Ադրբեջան զենքի և զինամթերքի տեղափոխմանը։

Շվեդական SIPRI հետազոտական ինստիտուտի տվյալներով՝ Սլովակիան մատակարարել է 152 մմ «Dana» ինքնագնաց հաուբիցներ, իսկ Չեխիան՝ 122 մմ «RM-70» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնք նախկինում օգտագործված են եղել։ Դրանք Իսրայելում թարմացվել և ապա ուղարկվել են Ադրբեջան։