ՀայաստանՌազմական

Ադրբեջանը կրակել է Խոզնավարի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն

Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ։ Գնդակոծման հետևանքով վնասվել է բնակելի տուն: Տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը կոչ է արել ադրբեջանական կողմին հետաքննել միջադեպը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Հիշեցնենք, որ արդեն մի ամսից ավելի է, ինչ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում բնակիչները արձանագրում են ադրբեջանական կողմի չդադարող կրակոցները։ Բացի այդ՝ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Մինչ այդ՝ Հայաստանի ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը չէր հստակեցրել սահմանային կրակոցների մասին լուրերը։ Կրակոցներին պաշտանական արձագանք է հետևում միայն այն դեպքում, երբ լինում են գնդակոծված տներ։