ԱշխարհՌազմական

Իրանը պատրաստ է հրաժարվել միջուկային զենքից, եթե պահպանվեն իր իրավունքները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ստորագրել միջուկային զենքից հրաժարվելու համաձայնագիրը։ Նրա խոսքով՝ Իրանի համար միջուկային զենքի արտադրությունն ու կիրառումը արգելված է իրենց սկզբունքի համաձայն։ Իրանը պատրաստ էր հաստատել, որ միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, ինչն արձանագրվել է 2015 թվականի գործարքում:

Նա նշել է, որ հունիսի 15-ին Օմանում նախատեսված էր միջուկային հարցով Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների վեցերորդ փուլը, որի ժամանակ Թեհրանը պատրաստվում էր ներկայացնել նոր առաջարկներ։ Սակայն բանակցությունները չեղարկվել են՝ Իսրայելի կողմից Իրանի տարածքում իրականացված ավիահարվածներից հետո։

Հունիսի 13-ին Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Իրանի նկատմամբ՝ հարվածներ հասցնելով միջուկային և ռազմական օբյեկտներին։ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, հանդիպելով Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ, հայտարարել է, որ Իրանը դիտավորյալ հարվածել է քաղաքացիական թիրախներին։ Սաարը շեշտել է, որ Իսրայելը շարունակելու է գործողությունները՝ որպես «կարևոր ռազմավարական քայլ»։

Արաղչին նշել է, որ Իրանը գործել է ինքնապաշտպանության շրջանակներում և պատրաստ է դադարեցնել պատասխան հարվածները, եթե Իսրայելի կողմից ագրեսիան դադարեցվի։


շ