
Իրանը պատրաստ է պահպանել հրադադարը, եթե Իսրայելը չխախտի այն
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիյանը հայտնել է, որ Թեհրանը չի խախտի հրադադարի պայմանավորվածությունը, եթե նույնն անի նաև Իսրայելը։ Այս մասին նա ասել է Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի հետ հեռախոսազրույցում՝ ընդգծելով, որ Իրանը բաց է բանակցությունների համար։
Հրադադարի պայմանավորվածության մասին հունիսի 24-ի առավոտյան հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Նախորդ օրերին իրավիճակը զգալիորեն սրվել էր։ Հունիսի 13-ին Իսրայելը հարվածներ էր հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին՝ մեղադրելով Թեհրանին ռազմական բնույթի ծրագրի իրականացման մեջ։ Իրանը պատասխանել էր հրթիռային հարվածներով և անօդաչու սարքերի հարձակումներով։
Հունիսի 22-ին ԱՄՆ ավիացիան հարվածել էր Իրանի երեք միջուկային կենտրոններին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Թեհրանը։ Ի պատասխան այդ ամենի՝ Իրանը հարվածներ էր հասցրել Կատարում գտնվող ամերիկյան ռազմակայանին։
Փեզեշքիյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ՝ վստահեցնելով, որ Կատարն ու նրա ժողովուրդը չեն եղել իրենց թիրախը։ Նա նշել է, որ Իրանը հարգում է բարիդրացիական հարաբերությունները և Կատարի ինքնիշխանությունը։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հերթին նշել է, որ Վաշինգտոնը չի կարող վերադառնալ դիվանագիտության, քանի դեռ չեն դադարել հարձակումները Իրանի վրա։
Չնայած հրադադարի մասին հայտարարություննրի՝ լարվածությունը պահպանվում է, իսկ կողմերի գործողությունները շարունակում են մնալ միջազգային ուշադրության կենտրոնում։