
Քաղաքացիները վարժական հավաքի ծանուցումները կստանան օնլայն տարբերակով
Հոկտեմբերից վարժական հավաքների զորակոչի համար զինապարտ քաղաքացիները իրենց ծանուցումները կստանան իրենց անձնական էլեկտրոնային հասցեներին։ Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության ւ ևանվտանգության հարցերրի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։
Համակարգը վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն հանրային ծառայության համարանիշ, ID քարտ և պաշտոնական էլետրոնային փոստ։ Ծանուցմանը կարելի է ծանոթանալ «Ազդարար» կայքի միջոցով՝ նույնականանալով ID-ով։ Որպեսզի քաղաքացիները բաց չթողնեն էլեկտրոնային փոստին ուղարկված նամակները, զինկոմիսարիատում առկա հեռախոսահամարին ուղարկվելու է համապատասխան հաղորդագրություն, որտեղ նշված կլինի, որ քաղաքացին ծանուցում ունի իր էլեկտրոնային փոստին։ ՀԵթե քաղաքացին 5 օրվա ընթացքում չի ծանոթանում իր ծանուցմանը, ապա ինքնաշխատ ձևով այդ ծանուցումն ուղարկվում է հաշվառման վայր։
Փոխնախարար Հրաչյա Սարգսյանի խոսքով՝ նոր համակարգը հնարավորություն կտա, որ 98 տոկոս դեպքերում զինապարտը չկորչի ծանուցման մասին տեղեկությունը և ժամանակին դիմի զինկոմիսարիատ։ Բացի այդ, քաղաքացիները պարտավոր են բնակության վայրի փոփոխության մասին տեղեկացնել պետական ռեգիստրին։ Սա կարևոր է, որպեսզի ծանուցումները հասանելի լինեն ճիշտ հասցեով և անվտանգ առաքվեն յուրաքանչյուր զինապարտին։
Հարկ է նշել, որ մինչ այժմ ծանուցումները ուղարկվում էին զինապարտի հաշվառման հասցեով։ Դա ավելորդ խնդիրներ էր առաջացնում քաղաքացիների համար։ Եթե, օրինակ, քաղաքացին գրանցված է Սյունիքի մարզում, բայց աշխատում է Երևանում, նա ծանուցումը ստանալու դեպքում պետք է գնար իր հաշվառման վայր։
Ավելի վաղ նշել էինք, որ Վարժական հավաքներից խուսափողները կարող են պատժվել 1-3 տարվա ազատազրկմամբ։ Պաշտոնական վիճակագրություն համաձայն՝ միայն անցած երկու տարում պարտադիր զինվորական ծառայությունից, զորահավաքից կամ վարժական հավաքներից խուսափելու հոդվածներով ավելի քան 3 հազար քրեական գործ է հարուցվել։