ՀայաստանՊատահար

Վարդենիսում երկու պայմանագրային զինծառայող վիրավորվել է ոչ ծառայողական իրավիճակում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում երկու պայմանագրային զինծառայող ստացել է վնասվածքներ ոչ ծառայողական պայմաններում։ ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նրանք պայթել են ականի վրա, սակայն դեպքը կապված չի եղել ծառայողական պարտականությունների կատարման հետ։ Դեպքի հանգամանքները նույնպես, ըստ ՊՆ–ի, կապ չեն ունեցել ծառայության հետ։

ՊՆ-ից Amnews-ին հայտնեցին, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանք մարմնական վնասվածքներ են ստացել և այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Պատկան մարմինները շարունակում են դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ հետաքննությունը: