ՀայաստանՌազմական

ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել

Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՊՆ N զորամասում հայտնաբերվել է զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նախարարությունը նշում է, որ դեպքի հանգամանքները պարզելու համար ընթանում է քննություն։