Իսրայելը հարված է հասցրել Իրանին
Իսրայելական աղբյուրների հաղորդմամբ՝ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ թիրախավորելով շուրջ 30 օբյեկտ։
Ըստ նույն աղբյուրների՝ հարվածների շարքում եղել են ռազմավարական նշանակության կառույցներ, այդ թվում՝ Իրանի նախագահի նստավայրը և հետախուզական շտաբը։ Իսրայելի անվտանգության պաշտոնյան հայտնել է, որ թիրախը իրանական վերնախավն է։
Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ գործողությունը իրականացվել է որպես համատեղ ամերիկա-իսրայելական օպերացիա։ Պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ հարվածը եղել է կանխարգելիչ բնույթի։
Ստեղծված իրավիճակի ֆոնին Իսրայելում հայտարարվել է արտակարգ դրություն՝ Իրանից ակնկալվող հնարավոր պատասխան գործողությունների պատճառով։ Երկրում փակվել են դպրոցները, արգելվել են զանգվածային հավաքները, իսկ բնակչությանը հորդորել են հնարավորինս մնալ տներում։

