
Իրանն ու Ադրբեջանը երկրորդ անգամ համատեղ զորավարժություն կանցկացնեն
Նոյեմբերի 4-ին «Համագործակցություն հանուն խաղաղության և բարեկամության» կարգախոսով Ադրբեջանի ու Իրանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն կանցկացնեն։
Կասպից ծովում սպասվող զորավարժությունը «AZIREX2024» անունը կկրի։ Այս զորավարժության նպատակը տարածաշրջանում կայուն անվտանգությունն ու դրա հիմքերի ամրապնդումն է։
Իրանն ու Ադրբեջանը առաջին անգամ համատեղ զորավարժություններ անցկացրել են այս տարվա հունիսին։ Սա նրանց երկրորդ համատեղ զորավարժությունն է։