ՀայաստանՌազմական

Հայաստանը կարող է վերահսկել վրաց-ադրբեջանական օդային ճանապարհը

Հայաստանի գնած հնդկական «Ակաշ» զենքերը հնարավորություն կտան վերահսկել վրաց-ադրբեջանական E60 և E002 օդային ճանապարհները։ 

The New Indian Express-ը այսօր հայտարարել է, որ Հայաստան է ուղարկվում հնդկական հակաօդային պաշտպանության զինատեսակի առաջին մարտկոցը։

Հայաստանը 2023 թվականին ոչ պաշտոնապես պատվիրել է Akash-1S համակարգերի 15 մարտկոց։ Գործարքը կազմել է շուրջ 720 միլիոն դոլար։

Այն զգալիորեն կօգնի Զինված ուժերին։ Զենքի հեռահարությունը 25-30 կմ է։ Կարելի է ենթադրել, որ հայ-ադրբեջանական սահմաններին տեղակայվելու դեպքում զինատեսակը կարող է վերահսկել ադրբեջանական E002 և E60 ճանապարները։ Սրանք եվրոպական B դասի ճանապարհներն են։ E60-ը Վրաստանից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ ընթացող ճանապարհ է, իսկ մյուսը անցնում է նաև Հայաստանի տարածքով՝ դեպի Նախիջևան։