
Մինչև 2027 թվականը նախատեսվում է կրճատել պարտադիր զինվորական ծառայությունը
Պաշտպանության նախարարության բանակի կերպափոխման հայեցակարգում նշվում է, որ զինվորական պարտադիր ծառայությունը մինչև 2027 թվականը կարող է կրճատվել։
Պաշտպանության բանակը ներկայացրել է բանակի կերպափոխման հայեցակարգի հիմնական ուղենիշները, որտեղ նշվում է նաև արհեստավարժ բանակի ստեղծման մասին, և դրան զուգահեռ՝ պարտադիր զինվորական ծառայության կրճատման մասին։
Ըստ հայեցակարգի VIII գլխի՝ նշվում է, որ ցանկացած սպա և արհեստավարժ սերժանտ, անկախ նրանից ունի քաղաքացիական բարձրագույն կրթություն, թե ոչ, կարիերայի այս կամ այն փուլում պետք է ստանա նաև արհեստավարժ զինվորական կրթություն, ընդ որում․
- շարքային կազմի համար պարտադիր պատրաստության ժամկետը կազմում է 6 ամիս, որից 4,5 ամիսը՝ տեսական, 1,5 ամիսը՝ գործնական,
- սպայական կազմի համար՝ ի լրումն արհեստավարժ զինվորական կրթության՝ նաև պարտադիր բարձրագույն կրթություն,
- պահեստազորում հաշվառված անձանց համար հավելյալ նախատեսվում է նաև պահեստազորի ուսումնական հավաքների ընթացքում իրականացվող պատրաստություն՝ համապատասխան պարբերականությամբ և փուլերով։
«Պաշտպան հայրենյաց» ծրագիրն ապահովում է զինվորական ծառայությունից պայմանագրային ծառայության անցման մեխանիզմը։ Հայեցակարգում նշվում է, որ պայմանագրային զինծառայողների թվի ավելացմանը զուգահեռ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի։ Այն նախատեսվում է կրճատել մինչև 2027 թվականը։
Հայեցակարգը՝ ստորև։