
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Սրա մասին հայտարարել է ՊՆ գերատեսչությունը։
Այցի օրակարգից մանրամասներ չեն հաղորդվում։
Պապիկյանն այս տարի արդեն մեկնել է Ֆրանսիա։ Այցը եռօրյա բնույթ ուներ։ Պաշտպանության նախարարն այնտեղ մասնակցել էր EUROSATORY միջազգային ցուցահանդեսին, շրջել տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև էլ կնքվել էր ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։
Կողմերը կարևորել էին ռազմատեխնիկական համագործակցությունը, որի շուրջ ձեռք էին բերվել նոր պայմանավորվածություններ: