Մայրաքաղաքում 5 դեպք է գրանցվել՝ կապված հորդառատ անձրևների հետ
Հոկտեմբերի 17-18-ը մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն է իրականացվել՝ կապված եղանակային պայմանների հետ։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ Շրջայցերի և ահազանգերի արդյունքում գրանցվել է ընդհանուր առմամբ 5 դեպք՝ մայրաքաղաքի տարբեր փողոցներում, որոնք վերաբերում են ինչպես անձրևաջրերից մեքենաների դուրսբերմանը, այնպես էլ որոշ շենքերի վերանորոգման աշխատանքներին մասնակցելուն։
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արարատի մարզի Գետափնյա բնակավայրում հրշեջ-փրկարարներն իրականացրել են բնակարանից և տների նկուղային հարկերից անձրևաջրերի հեռացման և այլ աշխատանքներ։