Զինծառայող Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել են 2 անձ․ նոր մասնրամասներ
Զինծառայող Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել են դասակի հրամանատար սպան և համածառայակիցը։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
Ինչպես վաղ հայտնել էր քննչականը, հոկտեմբերի 13-ին հայտնաբերվել էր զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով:
Դեպքի առթիվ դասակի հրամանատարին և շարքային ժամկետային զինծառայողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներով։
Նախաքննությունը շարունակվում է։