Հայաստանի երկու մարզերում ձյուն է տեղացել
Ինչպես հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, Շիրակի մարզի Անիի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր», Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ֆեյսբուքյան իր օգտահաշվում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» տնօրեն Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանելով, որ մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։ Երեկ Սուրենյանը հայտնել էր, որ հզոր ցիկլոնը կտրուկ կկորցնի իր ուժը։