ՀայաստանՊատահար

«Հաղթանակ կամրջի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը հին է»․ Հայկ Կոստանյան

Երեկ Հաղթանակ կամրջի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութին արձագանքել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նա նշել է, որ տեսանյութը հին է և չի համապատասխանում իրականությանը։

Քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները շուրջօրյա հերթապահություն են իրականացրել և կանխել տերևների և թափոնների կուտակումը դիտահորերի մոտ։ Ըստ Կոստանյանի՝ տրանսպորտային միջոցների դժվարանցանելիության դեպքեր արձանագրվել են Եղվարդի խճուղում։ Աjժմ իրականացվում է հնարավոր պատճառների ուսումնասիրություններ։