ՀայաստանՔաղաքականություն

Արարատ Միրզոյանը կարևորել է Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում արտգործնախարարների մակարդակով կայացած «3+3 ձևաչափով» հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը կարևորել է տարածաշրջանային խորհրդակցություններն ու շփումները։ Այս մասին տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարության էջից։ Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ՝ հղում անելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։

Բացման խոսքում նա անդրադարձել է նաև Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Հայաստանի նախագծերին, կարևորել իրանական Չաբահար նավահանգստի օգտագործումը։ Միրզոյանը հայտարարել է, որ արդեն ավարտվել է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող Մարգարա սահմանային անցակետի շինարարությունը և անդրադարձ կատարել Գյումրի-Կարս երկաթուղու գործարկմանը։