ՀայաստանՔաղաքականություն

Ավշար համայնքի նախկին ղեկավարի գույքը կբռնագանձվի

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից կբռնագանձվի 17 անշարժ գույք և ավելի քան 587 միլիոն դրամ։ Մասնավորապես՝

— 13 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ գույք` Երևանում, 1 անշարժ գույք` Նոյակերտում, 1 անշարժ գույք` Եղեգնավանում.
— Երևանում գտնվող 2 անշարժ գույքի, Նոյակերտում՝ 1 անշարժ գույքի, Եղեգնավանում՝ 2 անշարժ գույքի շուկայական արժեքները.
— 1 տրանսպորտային միջոց.
— 1 իրավաբանական անձում մասնակցություն. (բաժնեմաս)
— 1515 ԱՄՆ դոլար փոխառության պահանջի իրավունք.
— ավելի քանի 587 միլիոն 350 հազար դրամ:

Սուրիկ Գրիգորյանը1997-2011, այնուհետև 2013-2022 թվականներին զբաղեցնելով նշված պաշտոնը, նա չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Գործը բացահայտվել էր դեռևս 2022 թվականին։

Նշենք նաև, որ նրա անվան հետ է կապվում մեկ այլ քրեական գործ, որի շրջանակներում Ավշարի դպրոցը աճորդի է հանվել և վաճառքի դրվել List.am կայքում։