
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը անկախ Հայաստանի չորս ղեկավարների օրոք
Հայոց ցեղասպանությունը ոչ միայն պատմական ողբերգություն է, այլև քաղաքական ժառանգություն, որի ընկալումը, մեկնաբանությունն ու միջազգային ճանաչման գործընթացը տասնամյակներով մնում են Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առանցքում։ Սակայն այդ օրակարգը մշտապես փոխվել է՝ ըստ այն բանի, թե ով է եղել երկրի ղեկին։ Անկախությունից ի վեր՝ Հայաստանի չորս ղեկավարների մոտեցումները ցեղասպանության հարցում շատ տարբեր են եղել՝ սկսած ռազմավարական լռությունից մինչև հռետորական ճնշում միջազգային ասպարեզում։
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջնորդվում էր այն սկզբունքով, որ Ցեղասպանության ճանաչումը չպետք է խոչընդոտ դառնա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհին։ Նրա դիրքորոշումն ավելի շուտ կարել է անվանել քաղաքական պրագմատիզմ, քան պատմական մաքառման մարտավարություն։
1990-ականների սկզբի անկայուն պայմաններում՝ Արցախի պատերազմ, տնտեսական շրջափակում, ներսում իշխանության կայացման փորձեր՝ Տեր-Պետրոսյանը ցեղասպանության հարցը համարում էր ավելորդ սրում միջազգային հարաբերություններում։ Նրա կառավարությունը չմերժեց ցեղասպանության փաստը, սակայն այն չէր դարձնում պետական դիվանագիտության գործիք։
Ռոբերտ Քոչարյանի նախագահության (1998–2008) տարիներին Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը պաշտոնապես ձևակերպվեց որպես Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Այս քաղաքականությամբ նա փորձում էր հարաբերությունները ջերմացնել Սփյուռքի հետ, քանի որ վերջինս էլ կարող էր ավելի առատաձեռն գտնվել Հայաստանի նկատմամբ։ Նրանց ճնշման տակ էլ Թուրքիան կբացի հայ-թուրքական սահմանը։
Հենց նրա պաշտոնավարման ժամանակահատվածում էլ Թուրքիայի հետ նոր երկխոսություն սկսվեց։ Ռեջեփ Էրդողանի կողմից նամակով պաշտոնական առաջարկ արվեց հայկական կողմին ստեղծել հայ և թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով՝ ուսումնասիրելու համար 1915 թվականի իրադարձությունները։ Ի պատասխան դրա՝ Քոչարյանն առաջարկեց կազմել միջպետական հանձնաժողով, բայց ոչ միայն պատմաբաններից, այլև՝ իրավաբաններից և միջազգային իրավունքի մասնագետներից։
Նույն գաղափարախոսությունն ուներ նաև Սերժ Սարգսյանը։ 2008 թվականին Մոսկվա կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Գյուլին հրավիրեց Երևան՝ ֆուտբոլային հանդիպում դիտելու։ Նա նաև հայտարարեց, որ դեմ չէ 1915 թվականի իրադարձությունների ուսումնասիրության և գնահատման համար հայ և թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարին։
Չնայած այդ ամենին՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ իր համար անընդունելի է նման հանձնաժողով ստեղծելու գաղափարին դրական չէր մոտենում։
Դա կասկածի տակ է դնում մեր համազգային համողումը և բազմաթիվ երկրների խորհրդարանների կողմից Ցեղասպանության ճանաչման կայացված փաստն այլևս ավելորդ ու ժամանակավրեպ է դարձնում նման հանձնախմբի ստեղծումը։
Նման գաղափարախոսություններ տարածվում են նաև մեր օրերում։ Դեռևս 2024 թվականին Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է զոհերի անվանական ցանկը կազմել՝ անուն-ազգանուններով ու փաստացի տվյալներով՝ իարվական հիմքեր ստեղծելու համար։
Նիկոլ Փաշինյանն էլ կարծես առաջին նախագահի քաղաքականությունն է որդեգրել։ Նա առաջարկում է լուծել հայ-թուրքական հարաբերությունների երկար տարիներ խնդիրը։ Նա մի շարք կոշտ հայտարարություններ է արել՝ կապված Հայոց ցեղասպանության հետ՝ երբեմն նույնիսկ կասկածի տակ դնելով 1915 թվականի գործողությունները։
Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք։