ՀայաստանՔաղաքականություն

Գյումրիում կարող են ավագանու արտահերթ ընտրություններ անցկացվել

Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը նշել է, որ առաջիկա ավագանու նիստում խմբակցությունը չի պատրաստվում առաջադրել քաղաքապետի թեկնածու կամ քվեարկել այլ խբակցությունների կողմից առաջադրված թեկնածուների օգտին։ Առանց իրենց ձայների չի կարող ընտրվել համայնքապետ։ Խնդրին լուծում տալու համար Գյումրիում կանցկացվեն արտահերթ ընտրություններ։

«Բալասանյան դաշինքը» Գյումրիում ղեկավարել է 3 տարի։ Հոկտեմբերին ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները և Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական են տվել։ Դրան նախորդել էր Սամվել Բալասանյանի և նրան փոխկապակցված անձանց նկատմամբ հարուցված մեղադրանքները՝ կապված հողի չարաշահման և կոռուպցիոն գործարքների հետ։

Մինչև արտահերթ ընտրությունները Գյումրին կկառավարի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը։