ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանի Սահմանադրության հարցը չի հանդիսանում խաղաղության պայմանագրի մաս․ ԱԳ փոխնախարար

Լրագրողներին տված ճեպազրույցում ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Նա հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնկրետ պայմանավորվածություն չկա նախարարական կամ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ, սակայն հայկական կողմը շահագրգռված է հանդիպումները ինտենսիվացնել, որպեսզի հնարավոր լինի հնարավորինս կարճ ժամկետում ավարտել համատեղ համաձայնագրի տեքստի մշակումը։

Համաձայնագրի տեքստում, ըստ Կոստանյանի, ապաշրջափակման մասին կետ չկա, բայց թեմայի շուրջ քննարկումները շարունակվում են: Պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպման ավարտից հետո հարցը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը։