ՀայաստանՄշակույթ

Հայաստանի արվեստի շուկան դուրս կգա միջազգային հարթակ

Հայաստանում շրջանառության մեջ է դրվել նոր օրենքի նախագիծ, որի համաձայն Հայաստանում կզարգանա մշակութային աճուրդը։ Հնարավորություն կստեղծվի հայ արվեստագետներին ներգրավվել համաշխարհային մշակութային աճուրդային շուկայում: Բոլոր հնարավորություններն օգտագործվելու են հայ, օտարազգի արվեստագետների, գալերիստների, քննադատների միջև երկխոսություն ստեղծելու, միավորելու համար, որը այժմ առկա չէ: Ծրագրի միջոցով Հայաստանի արվեստի շուկան կդառնա համաշխարհային շուկայի մաս, այսինքն՝ հայաստանցի նկարիչների, արվեստագետների գործերը կարող են միջազգային առևտրում ավելի մեծ ներկայություն ունենալ:

Մշակված նախագծի տրամաբանությունը մշակութային կազմակերպությունների հնարավորությունների բարձրացնելն է, ինչ կնպաստի մշակութային աճուրդների մշակույթի ձևավորմանը, կանոների պարզեցմանը։ Օրենքի նախագծելուց հաշվի են առնվել բնագավառում գործող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները: Օրենքի ընդունման պարագայում գնային քաղաքականություն է վարվելու։

Նախագծի ընդունմամբ կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը և ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի արվեստի ստեղծագործությունների շրջանառության թանփանցիկ գործիքակազմի ներդրմանը և առաջարկ-պահանջարկի և մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը: Նախագծի ընդունմամբ կապհովվի ոլորտում համակարգված պետական  քաղաքականության վարմանը, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունից մշակութային արժեքների արտահոսքի կանխմանը և պետական թանգարանային հավաքածուների համալրման համակարգված իրականացմանը:

Մշակութային աճուրդները չեն կազմակերպվելու պետության կողմից: Դրանք պետք է լինեն լիցենզավորված գործունեություն: Մասնավոր կազմակերպությունները այս դաշտում գործունեություն ծավալելու հնարավորություն կունենան։